Ոսկու մաքսանենգության դեպք է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկություններով՝ վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում օրենքի խախտման 3 դեպք է կանխվել:

«Մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, Վրաստանի քաղաքացիների՝ Ն.Դ.-ի, Ի.Կ.-ի և Ռ.Ի.-ի մարմնի վրա հայտնաբերել են չհայտարարագրված ոսկի՝ ընդհանուր՝ 1384 գրամ քաշով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ապրանքների մաքսային արժեքը կազմել է 131 հազար 120 լարի 39 թեթրի։ Բոլոր երեք օրինախախտ քաղաքացիների գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։