Ոստիկանների համար նոր բնակավայր կկառուցվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ոստիկանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ոստիկանների համար հազարից ավելի բնակարան ունեցող բնակավայր է կառուցվելու։

Վարչապետ դիմելով ոստիկաններին՝ ասել է, որ այս դժվար մասնագիտությունն ընտրողներին պետք է սատարել։

«Իմ մեծ մեծ ցանկությունն էր, մի քիչ առաջ էլ պարոն Վախթանգ Գոմելաուրիի հետ որոշեցինք մեր հերոս ոստիկանների համար կառուցել բնակավայր: Սա կլինի առաջին փուլը, իհարկե կշարունակվի: Նախագիծը կսկսվի այս տարի, և մենք կկարողանանք երջանկացնել բազմաթիվ ընտանիքների»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով, բոլորի պարտքն է պատշաճ կերպով գնահատել բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրում են իրենց կյանքը վրաց ժողովրդին և Վրաստանին.

«Զարգացող երկրում, որտեղ նոր բնակելի տարածքներ են կառուցվում, որտեղ տարեցտարի ավելանում է օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը, անհրաժեշտություն կա նաև նոր շենքեր կառուցել ոստիկանների համար։ Մենք արդեն հայտարարել ենք և կկրկնենք, որ Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում կամ շրջաններում ոստիկանական ենթակառուցվածքները պետք է կառուցվեն, կահավորվեն և դասավորվեն ժամանակակից չափանիշներով»:

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ոստիկանության նոր ենթակառուցվածքի բյուջեն կազմում է մոտ 300 մլն լարի (մոտ 101 մլն 694 հազար 915 դոլար):

«Մենք նախատեսում ենք այս գործընթացն ավարտել երեք տարում»,- հավելել է վարչապետը: