Վրաց-թուրքական ​​սահմանը ապօրինի հատելու փորձ է բացահայտվել

Վրաստանի սահմանային ոստիկանությունը Վալեի մաքսակետով (վրաց-թուրքական սահման) Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու փորձի համար ձերբակալել է Բանգլադեշի 2 և Թուրքիայի 3 քաղաքացու։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննությամբ պարզել է, որ ձերբակալվածները՝ շրջանցելով սահմանային անցակետը, փորձել են Վրաստանից ապօրինի հատել պետական ​​սահմանը և անցնել Թուրքիա:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով և նախատեսում է ազատազրկում 4-ից 5 տարի ժամկետով։