«Վրացական երազանքը» շուտով կհայտարարի մեծամասնական պատգամավորության թեկնածուների անունները. Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն պետք է ակտիվ փուլ մտնեն, քանի որ մինչև ընտրությունները  3 ամիս է մնացել:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին իշխող կուսակցությունը կհայտարարի մեծամասնական պատգամավորության թեկնածուների անունները, ապա կշարունակի աշխատել ցուցակի վրա:

«Մեր նախընտրական քարոզարշավը ամբողջությամբ ապագայի վրա կլինի կառուցված: Հանրության հետ պետք է խոսենք, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի ապագա զարգացումը, այդ թվում՝ ինչպես ենք պատկերացնում դուրս գալն այն ճգնաժամից, որը կապված է համաճարակի հետ»,- հայտարարել է Կոբախիձեն:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: