«Վրացական երազանք» խմբակցության նիստն ընթանում է բողոքի ակցիայի ֆոնին

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները համանուն խմբակցության կողմից նախարարների թեկնածուների լսումներին մասնակցում են խորհրդարանի շենքի մոտ ընթացող բողոի ակցիայի ֆոնին:

Խորհրդարանի հարակից տարածքում քաղաքացիական հասարակության ակտիվիստները արդեն մի քանի օր է այստեղ բացած վրաններում են գիշերում:

Ցույցի մասնակիցները իշխանության ներկայացուցիչներին խորհրդարան մուտք գործելիս կոչել են «ստրուկներ»:

Ցուցարարները պահանջում են հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկում ու նոր ընտրությունների նշանակում: Տարածքում միացնելով կոմունիստական հիմնը՝ նրանք բողոքում են միակուսակցական խորհրդարանի դեմ:

Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմն անցած 9 կուսակցություններից միայն «Վրացական երազանքն» է մտել խորհրդարան, մնացածը շարունակում են հրաժարվել մանդատներից, չընդունել ընտրությունների արդյունքները: Միջազգային գործընկերների ֆասիլիտատորների հետ շարունակվում են երկկողմ բանակցությունները։