Սահմանափակումներ Լարս տանող ճանապարհին

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ՝ ձյան և սառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Երթևեկությունն իրականանում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: