«Վրացական երազանքի»-ի առաջնորդները սկսում են ակտիվ հանդիպումներ անցկացնել

Իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդները երկուշաբթի օրվանից նախատեսում են ակտիվ հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ: Որոշման մասին հայտնի է դարձել կուսակցության գրասենյակում կայացած հանդիպումից հետո:

«Վրացական երազանք»-ի Թբիլիսիի նախընտրական շտաբի ղեկավար, քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է սակրեբուլոյի անդամների, Թբիլիսիից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների և կուսակցության շրջանային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Վրացական երազանք»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: