Վրաստանում ավելի քան 2 մլն 800 հազար պատվաստում է իրականացվել

Վերջին 24 ժամում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է 1 113 քաղաքացի։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 15-ի դրությամբ երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 871 հազար 126 պատվաստում։

Առնվազն 1 դեղաչափով պատվաստվել է 1 մլն 363 հազար 768 քաղաքացի՝ չափահաս բնակչության 47,5 տոկոսը։ Ամբողջությամբ պատվաստված է 1 մլն 260 հազար 512 մարդ՝ չափահաս բնակչության 43,9 տոկոսը։

Բուստեր (խթանիչ) դեղաչափով պատվաստվել է 243 հազար 594 քաղաքացի։

12-15 տարեկանների շրջանում 1 դեղաչափով պատվաստվել է 4 174 քաղաքացի, որը կազմում է տվյալ տարիքային խմբի 2,35 տոկոսը։ Ամբողջությամբ պատվաստվել է 3309, այսինքն՝ 1,87 տոկոսը։ 16-17 տարեկանների մոտ առնվազն 1 դեղաչափով պատվաստվել է 12 հազար 643 դեռահաս, որը կազմում է 15,59 տոկոսը: Ամբողջությամբ պատվաստվել է 11 հազար 188 մարդ՝ 13.80 տոկոսը։