Վրացի 27-ամյա ֆուտբոլիստ է մահացել

27 տարեկան հասակում մահացել է վրացի ֆուտբոլիստ, Վրաստանի 17 և 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների անդամ Իլիա Կերձևաձեն։

Կերձևաձեն եղել է «Սամտրեդիա» ֆուտբոլային ակումբի անդամ, իսկ 2011-2013 թվականներին Վրաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների ազգային հավաքականի հարձակվող։