Վրացի աշակերտները՝ Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոններ

Վրաստանից 9-ամյա Կեսարիա Մգելաձեն նվաճել է Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող առաջնությունում Մգելաձեն հանդես է եկել մինչև 9 տարեկանների մրցաշարում։ Հատկանշական է, որ այս տարվա ապրիլին Կեսարիան աշակերտների մրցաշարում դարձել էր նաև շախմատի համաշխարհային պատանեկան առաջնության փոխչեմպիոն:

Հիշեցնենք, մինչև 7 տարեկան մրցաշարում էլ Եվրոպայի շախմատի չեմպիոն է դարձել 6-ամյա Դավիթ Թաթվաձեն: