Վրացիներն արժանի են այս տարի արդար ու ազատ ընտրությունների մասնակցելուն

Մենք ուզում ենք օգնել Վրաստանին հզոր, միասնական, ինքնիշխան, անկախ և էլ ավելի ժողովրդավարական երկիր կառուցելու հարցում. Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Ինչպես նշել է դիվանագետը՝ վրացիներն ընտրել են ավելի ժողովրդավարական ու պլուրալիստական հանրությանն ուղղված ճանապարհը և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել այս ընտրությանը:

Դեսպանի խոսքով՝ արդար ու ազատ ընտրություններում գոյություն չունի ընտրողին կաշառել ու վախեցնել:

«Ազատ և արդար ընտրությունները չեն սահմանափակվում ընտրությունների օրով,  թեև իհարկե դա էլ շատ կարևոր է: Այն ենթադրում է գործընթացներ, որոնք պետք է լինեն անվտանգ, ներառական ու հավաստի:

Արդար ու ազատ ընտրություններում գոյութուն չունի ընտրողին կաշառել, ստիպել, վախեցնել, ստիպել լուսանկարել, թե ում օգտին է քվեարկել, կամ սպառնալ աշխատանքից ազատել: Ազատ ընտրություններ նշանակում է, որ մի մարդը մեկ ձայն է»,- ասել է Դեգնանը: