Վրաստանը 2։0 հաշվով հաղթել է Հս. Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին

Թբիլիսիում Ազգերի լիգայի C4 խմբում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դիմակայությունն ավարտվել է Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Առաջին գոլը՝ հանդիպման 35-րդ րոպեին, խփվել է վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի փոխանցման արդյունքում. մակեդոնացի ֆուտբոլիստ Բոյան Միովսկիի ինքնագոլի արդյունքում:

Երկրորդ գոլը 64-րդ րոպեին Բուդու Զիվզիվաձեի փոխանցումից հետո խփել է Կվարացխելիան։

Այս հանդիպումից հետո Վրաստանը խմբում գրավեց առաջին տեղը և տեղափոխվեց Ազգերի լիգայի B դիվիզիոն։