Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 23

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր 12 դատապարտյալի ներում է շնորհել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում խոսել է աշխարհի և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ կարևորելով դրանց հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը։

Կանադական հետազոտական The Fraser Institute-ը հրապարակել է համաշխարհային տնտեսական ազատության 2022 թվականի զեկույցը, որում երկրների տնտեսական ազատության աստիճանը չափվում է 2020 թվականի տվյալների հիման վրա։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրության համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում վարորդական իրավունքի վկայականից միավորներ է կորցրել 97 հազար 418 վարորդ, որոնցից 11-ը մնացել է առանց միավորների։

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ ավելի քան 100 սոցիալապես անապահով քաղաքացիների հետ, ովքեր աշխատանքի էին տեղավորվել հասարակական աշխատանքներում, խզվել են պայմանագրերը։

ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների զարգացման նախաձեռնության (Defence Capacity Building Initiative-DCB) շրջանակներում Ռումինիան ընդհանուր առմամբ 1,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Հորդանանին, գրում է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով juridice.ro-ին:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան հայտարարություն է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դեմ։

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում Վրաստանի հետ դե ֆակտո սահմանը խախտելու համար Վրաստանի ևս երկու քաղաքացի է ձերբակալվել։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի նախկին արտգործնախարար, ներկայումս Աբխազիայի նախագահի վարչակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վյաչեսլավ Չիրիկբան «Ժամանակակից աշխարհում Աբխազիայի մարտահրավերներն ու սպառնալիքները» զեկույցում խոսել է «Թբիլիսիից եկող ռիսկերի» մասին:

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի Խուլո-Գոդերձե ճանապարհահատվածում երթևեկությունը կսահմանափակվի:

Վրաստանի անվասայլակով սուսերամարտիկների թիմը հաջողությամբ մասնակցեց աշխարհի գավաթի մրցումներին: