Վրաստանը չի ունենա անվտանգության խորհուրդ. Մարգվելաշվիլին դեմ է

«Ռուսաստանն է Վրաստանի դեմ պատերազմ սկսել»,- Բաթումիում ընթացող պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Իր ելույթում Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել նախագահին կից անվտանգության խորհրդի գործունեության դադարեցման առնչությամբ։ Նա ընդգծել է երկրում խորհրդատվական այդ մարմնի կարևորությունը՝ նշելով, որ նոր սահմանադրությամբ լուծարվող անվտանգության խորհրդի փոխարեն անհրաժեշտ է նոր կառույց հիմնել:

«Կարևորագույն քաղաքական կառույցը՝ անվտանգության խորհուրդը դադարում է գոյություն ունենալ: Չի կարելի երկիրը մեկ օր անգամ թողնել առանց նման կառույցի: Գործընկերներիս կոչ եմ անում զբաղվել անվտանգության խորհրդի փոխարեն նոր կառույցի հիմնմամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: