Վաշաձեի ընտրվելու դեպքում երկիրը վտանգի առաջ կկանգնի. Բեսելիա

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամները հավաքվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակում:

Պատգամավորները կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ խորհրդակցություններ են անցկացնում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ: Նրանք հույս ունեն, որ երկրորդ փուլում արմատապես այլ պատկեր է լինելու:

Պատգամավոր Էկա Բեսելիայի խոսքով, Գրիգոլ Վաշաձեի ընտրվելու դեպքում ներում է շնորհվելու մի շարք քաղաքական գործիչների, ինչը երկրի համար կործանարար կարող է լինել:

«Երկիրը վտանգի առաջ է կանգնած. անցյալ կվերադառնա՞, թե կշարունակի առաջ շարժվել: Հնարավոր է այնքան ապակառուցողական դառնա նախագահի մանդատը, երբ նա կկարծի, թե համաներում նշանակում է՝ ինչ ուզեմ կանեմ»,- հայտարարել է Բեսելիան: