Վրաստանը կգնի ամերիկյան «Ջավելին» հակատանկային համալիրների նոր խմբաքանակ

Վրաստանը պարզեցված եղանակով կգնի ամերիկյան «Ջավելին» հակատանկային համակարգի նոր խմբաքանակ։ Այդ մասին որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 31-ի նիստում։ 

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հաշվի առնելով պաշտպանության նախարարության առաջնահերթությունները, որոշվել է, որ ԱՄՆ-ի կողմից ձեռք կբերվի ընդհանուր 26,246,866 ԱՄՆ դոլարի համակարգ և ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների միջև կնքված պայմանագրերով՝ այդ գումարը փոխանցվել է Վրաստանի պետական ​​բյուջեից։ 

Նշենք, որ ԱՄՆ-ը Վրաստանին հավելյալ 30 մլն դոլարի «Ջավելինների» վաճառքի մասին որոշումը 2021 թվականին է ընդունել։ Վրաստանը ամերիկյան այս հակատանկային համակարգը սկսել է գնել 2018 թվականից։