Վրաստանը միջազգային տնտեսությունների շարքում ներդրողների հետաքրքրության մակարդակով 13-րդն է

Bloomberg Media Studio-ի հետազոտության տվյալներով՝ Վրաստանը ներդրումային հայտնի ուղղություն է և ներդրողների հետաքրքրության մակարդակով 13-րդն է այնպիսի խոշոր միջազգային տնտեսությունների շարքում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը և Մեծ Բրիտանիան։

Նույն հետազոտության համաձայն, ավելի քան 400 առաջատար միջազգային ներդրողներ մտածում են առաջիկա երեք տարիներին Վրաստանում ներդրումներ կատարելու մասին։

Հետաքրքրված ներդրողների 70 տոկոսը լավատես է տնտեսության նկատմամբ, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջինից՝ 55 տոկոսից: