Վրաստանը պետք է ուժեղացնի ժողովրդավարությունը․ Ղարիբաշվիլի

«Չնայած մարտահրավերներին և խնդիրներին, մենք հաջող տարի ունեցանք, որը պայմանավորվեց նաև օրինակելի ընտրություններով։ Հոկտեմբերի 2-ի ընտրությունները վերահաստատեցին, որ մեր երկիրը ամուր կանգնած է ժողովրդավարական բարեփոխումների, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ճանապարհին, ինչը շատ կարևոր է» — նշել է Վրաստանի վարչապետը:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ իշխանությունների նպատակը երկրում հարատև խաղաղության ու կայունության հաստատումն է և պետք է ողջ եռանդն ու ջանքերը կենտրոնացնել  ժողովրդի բարգավաճմանը և համախմբմանը:

«Այսօր մենք պետք է ուժեղացնենք մեր ժողովրդավարական բարեփոխումները, ներկայացնենք մեր երկիրը միջազգային ասպարեզում որպես տարածաշրջանում ժողովրդավար երկիր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր