Վրաստանի 2020-ի պետբյուջեն վերանայվել է

Վրաստանի ֆինանսների նախարարությունը մտադիր է գարնանը փոփոխություններ մտցնել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում։

Բյուջեն 200 միլիոն լարիով կավելանա։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին։ Հունվարի մեկից գործում է ավելի քան 14 միլիարդ կազմած բյուջեն, որի հիմնական մասն ուղղված է առողջապահությանը, ենթակառուցվածքներին, կրթությանը։

Բյուջեն հաստատվել է նախորդ դեկտեմբերին, կազմվել է հեղինակավոր կազմակերպությունների խորհրդատվությունների արդյունքում։

Նախարարն ասում էր, որ հունվարի արդյունքները հնարավորություն են տալիս նվազագույնը 200 միլիոնով ավելացնել ֆինանսավորումը, քանի որ եկամուտները գերազանցել են սպասելիքները։ 100 միլիոնն ուղղվելու է մունիցիպալիտետների ֆինանսավորմանը։ Այս տարի առավելագույն ֆինանսավորում կունենա բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության ու սոցապահովության, տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների, կրթության, գիտության, սպորտի նախարարությունները։