Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում է, որտեղ հանդիպելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաանին և ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին:

Արտաքին գերատեսչության տեղեկատվությամբ, հանդիպմանը քննարկվելու են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության օրակարգում առկա հարցեր:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ երկկողմ հարաբերությունները կարևոր են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տեսանկյունից»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: