Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Ուկրաինային

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորել է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին ԱԳ նախարարը գրառում է կատարել Twitter-ի իր էջում.

«Անկեղծ շնորհավորանքներ բարեկամ ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Վրաստանը լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հանձնառու է սերտ համագործակցել Ուկրաինայի հետ», — գրել է նախարարը: