Վրաստանում կորոնավիրուսից 18-րդ մահն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18-րդ հիվանդը։

Ըստ stopcov-ի` մահացածը 87-ամյա կին է, նա հուլիսի 29-ից բուժում էր ստանում Մցխեթայի հիվանդանոցում. հոսպիտալացվել էր Քվեմո-Քարթլի շրջանից։

Այսօրվա դրությամբ Վրաստանում լաբորատոր հաստատվել է Կորոնավիրուսի 1421 դեպք։  Ապաքինվել է 1137 մարդ։