«Վրաստանի բանկի» վրա հարձակվողին այսօր մեղադրանք կառաջադրվի

Այսօր կներկայացվի «Վրաստանի բանկի» (Bank of Georgia) վրա հարձակվողին առաջադրված մեղադրանքը, որից հետո Քութայիսիի քաղաքային դատարանը կքննարկի խափանման միջոցը։

Իրավապաշտպաններն արդեն այցելել են իրենց պաշտպանության տակ գտնվող անձին և հայտնել, որ Գրիգոլ Նարսիայի դեմքին վնասվածքներ կան։

Զինված ավազակային հարձակում ձեռնարկած անձը հաստատել է, որ վնասվածքներն ստացել է ձերբակալման ժամանակ, սակայն, իր պնդմամբ, ոստիկաններին չի դիմադրել։

Ձերբակալվածն ասել է նաև, որ պայթուցիկ սարքն իրական չի եղել, և ինքը դա օգտագործել է պատանդներին վախեցնելու համար։

Կարդացեք նաև՝

«Վրաստանի բանկ»-ի վրա հարձակվողը ձերբակալվել է