Վրաստանի իշխանությունը ճիշտ տեղում չի թշնամի փնտրում. Ուկրաինայի դեսպանատուն

Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի ղեկավարության վերջին հայտարարություններին:

Դեսպանատունը նշել է, որ Վրաստանի կառավարությունն այնտեղ չի թշնամի փնտրում, որտեղ դրա կարիքը կա։ Ուկրաինայի դեսպանատունը կտրականապես մերժում է «իրականության հետ ոչ մի կապ չունեցող ենթադրությունները»։

Դեսպանատունը գրել է, որ, գրեթե բառացիորեն կրկնելով ռուսական քարոզչության թեզը՝ վրացական իշխանության ներկայացուցիչներն Ուկրաինային մեղադրել են Վրաստանում պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու և քաղաքացիական պատերազմ սկսելու համար ուժեր ուղարկելու մեջ:

«Վերջին մի քանի օրերին Վրաստանի վարչապետն ու խորհրդարանի ղեկավարությունը մի շարք ոչ բարեկամական հայտարարություններ արեցին Ուկրաինայի նկատմամբ։

Վստահ ենք, որ վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող սասանել ուկրաինացի և վրացի ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում վրացիների աջակցությունն անկախության համար ուկրաինացիների պայքարին։ Մյուս կողմից, Ուկրաինան եղել է և կմնա վրաց ժողովրդի բարեկամը, որը, հուսով ենք, չի կասեցնի եվրոպական ապագայի զարգացումը»,- նշված է Ուկրաինայի դեսպանատան հայտարարության մեջ։