Վրաստանի մեծ քաղաքներում տրանսպորտի աշխատանքը հնարավոր է սահմանափակվի

 COVID-19-ի դեմ պայքարի վրաստանյան միջգերատեսչական խորհուրդը քննարկում է Վրաստանի խոշոր քաղաքներում հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը:

Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Արդեն մի քանի օր է` կառավարությունը վարակաբանների, փորձագետների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկում է քաղաքացիների տեղաշարժի ու տնտեսական գործունեության սահմանափակման հնարավոր տարբերակները: Թե կոնկրետ ինչ մեթոդներ են կիրառվելու, պարզ կդառնա վաղը` նոյեմբերի 26-ին: Գամկղրելիձեի գնահատմամբ` սահմանափակումները լինելու են «կոշտ», սակայն ընդհանուր «լոքդաուն» չեն նախատեսում:

Վրաստանում կորոնավիրուսի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ. նոյեմբերի 25-ի  դրությամբ երկրում  կորոնավիրուսով վարակման 3071 դեպք է հաստատվել,  ապաքինվել է  3 366, մահացել՝ 34-ը: