Բաթումիում հանգստացողների համար. բուլվարում գործող տուգանքների ցանկը

Վրաստանի ծովափնյա շրջաններում հանգստի սեզոնը պաշտոնապես բացվել է` հունիսի 15-ից:

Բաթումի բուլվարի ղեկավարությունը հանգստացողներին հիշեցնում է  սահմանված կարգն  ու տուգանքները` խախտման համար:

Բաթումի բուլվարի  ողջ տարածքում արգելվում է`

  • Աղբ թափել. մինչև 2 կիլոգրամ կենցաղային աղբ թափելու դեպքում 80 լարիի ($ 25) տուգանք է սահմանված:
  • Մոտոցիկլետերով երթևեկել հեծանվուղով: Օրինախախտներին սպառնում է 20 լարի տուգանք (6 դոլար), կրկնվելու դեպքում ` 50 լարի:
  • Հետիոտների տեղաշարժը հեծանվային ուղով:
  • Շան զբոսանքն` առանց դնչկալի: Նախազգուշացումից բացի` շան տերը որոշ դեպքերում ստիպված կլինի 20 լարի տուգանք վճարել:
  • Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժը` հետիոտնային ուղով: (էլեկտրական սկուտերներին չի վերաբերում): Էլեկտրական մեքենաները, մոպեդները և այլ էլեկտրական տրանսպորտային միջոցները կարող են տեղաշարժվել Նոր բուլվարի ուղղությամբ` Դելֆինարիումից կողմից:

Բաթումի բուլվարը աշխարհի ամենաերկար ծովափնյա զբոսայգիներից մեկն է. համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը: Բուլվարը հիմնադրվել է 1881 թվականին:

Այն պայմանականորեն բաժանված է «նորի» և «հնի»,  ունի 8 կիլոմետր երկարություն: