Վրաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի խոսնակ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությամբ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է իր հայտարարությունները մերժի:

«Ազդանշանը մեկը պետք է լինի ամեն դեպքում, Վրաստանի նախագահը, ով հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է, այս բառերը պետք է մերժի, ներողություն խնդրի և իր դիրքորոշումը բացատրի»,- «Ռուսիա 24»-ի հետ զրույցում հայտարարել է Վոլոդինը:

Դումայի խոսնակի խոսքերով, վերջին ժամանակահատվածում Վրաստանի հետ հարաբերությունների բարելավում էր նկատվում, սակայն «որոշներին անհրաժեշտ եղավ Թբիլիսիի հետ կոնֆլիկտ ստեղծել», երբ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնեց Վրաստան Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեային մասնակցելու համար:

Վոլոդինի խոսքով, Վրաստանի նախագահը փոխանակ կատարվածը դատապարտեր՝ ասելով, որ այսպես չի կարելի, նա Ռուսաստանին ագրեսոր անվանեց: