Վրաստանի նախկին դրոշն ու զինանշանը՝ մշակութային ժառանգության հուշարձան

Վրաստանի խորհրդարանում գործող հերալդիկայի խորհրդի հայտարարությամբ, Վրաստանի նախկին պետական դրոշն ու նախկին զինանշանը մշակութային ժառանգության հուշարձան են հռչակվել:

Հայտարարությունում ասվում է, որ շարժական հուշարձանի կարգավիճակ են ստացել Վրաստանի ազգային արխիվում պահպանվող առաջին հանրապետության դրոշի էսքիզը և զինանշանի էսքիզը, որոնք պատկանում են Վրաստանի խորհրդարանին, սակայն պահպանվում է ազգային արխիվում: