Վրաստանի օդանավակայանները հունվարին հետընթաց են ապրել

2020 թվականի հունվար ամսվա ընթացքում Վրաստանի օդանավակայաններն ընդհանուր առմամբ 314 079 ուղևորի են սպասարկել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 3 տոկոսով պակաս է: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միավորումը»:

Գերատեսչության տեղեկատվությամբ, հունվարին ուղևորների հոսքի նվազում Թբիլիսիից բացի արձանագրվել է նաև երկրի մյուս օդանավակայաններում։

Այսպես, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 2020 թվականի հունվարին 211 590 ուղևորի է սպասարկել, ինչը 16 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից:

Պատճառը Ռուսաստանի նախագահի կողմից 2019 թվականի հուլիսի 8-ին Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցումն է, նաև կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու նպատակով Չինաստանից ուղիղ ավիաչվերթների դադարեցումը:

Սրա հետ մեկտեղ, աճ է արձանագրվել Քութայիսիի միջազգային օդանավակայանի ուղևորափոխադրումներում, պահպանվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի ցուցանիշը:

Աճ է արձանագրվել տեղական օդանավակայանների դեպքում՝ Մեստիայի և Ամբրոլաուրիի օդանավակայաններում: