Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Նիդերլանդներում է

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում: Այցի շրջանակներում նա հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Մարկ Ռուտեն Գախարիայի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է Նիդերլանդների Թագավորության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Կողմերը զրուցել են անվտանգության առումով առկա մարտահրավերների, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի մասին:

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հաջողված համագործակցությունը և առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի էլ ավելի զարգացումը: