Վրաստանում բարեփոխումների գործընթացը կանգ է առել. Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Formula հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանում բարեփոխումների մակարդակով։

Կոլոմինայի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանին խնդրել է բարեփոխումներ իրականացնել տարբեր ձևերով, և երկիրը ստացել է համապատասխան առաջարկություններ։

Ըստ Կոլոմինայի՝ բարեփոխումների հիմնականում վերաբերում են դատական, ընտրական և անվտանգության ոլորտներին։ Սակայն, դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ այդ բարեփոխումները ՆԱՏՕ-ի համար ցանկալի տեմպերով չեն ընթանում, և գործընթացը վերջին 1,5 տարում կանգ է առել։

«Մեր տարեկան ազգային հայեցակարգում նախանշել ենք 10 առաջարկություն: Առանցքային են բարեփոխումները դատաիրավական, ընտրական և անվտանգության ոլորտներում:

Մենք մտահոգված ենք և՛ դաշինքի, և՛ դաշնակիցների համար», — ասել է Կոլոմինան:

Ըստ դաշինքի ներկայացուցչի՝ «ՆԱՏՕ-ն շատ գոհ է  Վրաստանի հետ երկկողմ հարաբերություններից և գործնական համագործակցությունից»:

Կոլոմինան նաև նշել է, որ դաշինքն աշխատում է Վրաստանի հետ գործնական համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու ուղղությամբ։