Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 28

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում իր առաջին կնոջ՝ Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսի մասին գրառում է կատարել և նշել, որ սիրտը ցավում է առաջին կնոջ համար:

Երբ տեսանք, որ Թբիլիսիի ներկայիս կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, մենք պարոն Ղարիբաշվիլիի կառավարության հետ պայմանավորվեցինք վերսկսել թռիչքները, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանը միայնակ է որոշում կայացրել չվերթերը վերականգնել և առանց վիզայի ռեժիմ սահմանել, արձագանքելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Եվրոպական համաժողովին իր մասնակցությունը սկսել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպումից։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցության ծրագրի դադարեցումը կսպառնա Վրաստանի մակրոտնտեսական կայունությանը, և երկիրը խնդիրներ կունենա վարկերի հայթայթման առումով:

Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են իսպանական արտադրության նոր հակատանկային համակարգեր։

Սեպտեմբերի 29-ի ժամը 19:00-ից նախագահական նստավայրի մոտ «Երիտասարդները՝ Լազարեի համար» խորագրով ակցիա կանցկացնեն:

«Վառելիքի թանկացման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում առկա միտումներն են, հոկտեմբերին հնարավոր է գների աճի շտկում նկատենք», ասել է Մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն։

Վրաստանում կենդանիների կատաղության դեպքերի թեթևակի աճ է գրանցվել:

Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափն աճում է: