Տնից և ռեստորաններից հնչող աղմուկի տուգանքի չափն աճում է

Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափն աճում է: Օրենքի նախագիծն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, առաջին ընթերցմամբ քննարկվել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում։

Ըստ օրինագծի՝ աղմուկի սահմանափակումների խախտման համար քաղաքացին կամ առևտրային հիմնարկը, նախազգուշացման փոխարեն, կտուգանվի առաջին դեպքում՝ քաղաքացու համար 150 լարի, առևտրային հիմնարկի համար՝ 1 500 լարի:

Նույն օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 500 լարի, առևտրային հիմնարկը՝ 5 000 լարի: Երրորդ անգամ խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 1 000 լարի, առևտրային հիմնարկը՝ 10 հազար լարի։