Վրաստանում բացահայտվել է ապօրինի որսի 229 դեպք

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները որսի շրջանի սկզբից մինչև սեպտեմբերի 19-ը բացահայտել են ապօրինի որսի 229 դեպք։ Այս տեղեկությունը տարածել է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ամենաշատն 80 ապօրինի որսի դեպք գրանցվել է Իմերեթիում։ Մցխեթա-Մթիանեթիում հայտնաբերվել է 40 խախտում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 36, Շիդա Քարթլիում՝ 21, Գուրիայում՝ 15, Կախեթիում՝ 12, Աջարիայում՝ 9, Սամցխե-Ջավախեթիում՝ 7, Քվեմո Քարթլիում՝ 5, Ռաճայում՝ 2 դեպք։

Ապօրինի որսի փաստերը հայտնաբերելու և կանխելու նպատակով Բնապահպանական վերահսկողության ծառայության աշխատակիցները որսի սեզոնին 24-ժամյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Վրաստանի ողջ տարածքում»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։