Ցուցարարների թվի համեմատ անհամաչափ շատ ոստիկանների մոբիլիզացման միտում է նկատվել․ HRC

«Մարդու իրավունքների կենտրոն» (HRC) հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի հունվարից օգոստոս Թբիլիսիում անցկացված մշտադիտարկման գործողությունների արդյունքները։

Կազմակերպության տվյալներով՝ դիտորդներն ուսումնասիրել են 10 բողոքի ակցիա։ Նրանց խոսքով՝ ակցիաների ընթացքում բացահայտվել է ակցիայի մասնակիցների թվի համեմատ անհամաչափ շատ ոստիկանների մոբիլիզացման միտում.

«Լինում են դեպքեր, երբ ոստիկանների թիվը նկատելիորեն ավելի շատ է, քան հանրահավաքի մասնակիցների թիվը, երբեմն էլ հակառակն է՝ այնքան քիչ, որ ոստիկանությունը չի կարողանում ապահովել հասարակական կարգը և հավաքի մասնակիցների անվտանգությունը, մասնավորապես` նրանց պաշտպանությունը բռնի նպատակներ ունեցող հակացուցարարներից», — նշված է հաղորդագրության մեջ։

Որպես օրինակ կազմակերպությունը նշում է, որ հունիսի 3-ի ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանների թիվը 3 անգամ գերազանցել է հանրահավաքի մասնակիցների թվին։ Հանրահավաքին մասնակցել է մոտ 15 մարդ, իսկ տեղում մոբիլիզացվել է մոտ 60 ոստիկան։