Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 11 600 մարդ է պատվաստվել

Ապրիլի 5-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 11 603 մարդ: Այս մասին այսօր հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: 

Նրա խոսքով, Վրաստանում օրական միջին հաշվով 1000 մարդ է պատվաստվում, սակայն սա շատ քիչ է և այս փուլում անհրաժեշտ է օրական նվազագույնը 3000 մարդ պատվաստել:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կկարողանան գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝