Վրաստանում է Ուկրաինայի վարչապետը

Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի դիմավորման արարողությունը: Հյուրին դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հնչեցվել են երկու երկրների պետական ​​օրհներգերը, որից հետո մեկնարկել է վարչապետների երկկողմ հանդիպումը:

Դեմառդեմ հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Ավելի ուշ վարչապետները հանդես կգան նաև հայտարարություններով՝ լրատվամիջոցների համար:

Այցին նախորդել էր մայիսին տեղի ունեցած երկու երկրների վարչապետների տեսակոնֆերանսը, որի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին Դենիս Շմիգալիին հրավիրել էր Վրաստան: Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Ուկրաինայի վարչապետը կհանդիպի խորհրդարանի նախագահի և Կաթողիկոս-պատրիարքի հետ: Դենիս Շմիգալը պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հիշատակին և ծաղկեպսակ կդնի Հերոսների հրապարակում գտնվող հուշակոթողին: