Վրաստանում ևս 9 կլինիկա կընդունի կորոնավիրուսով հիվանդների

Վրաստանում ավելացել է այն կլինիկաների թիվը, որոնք պատրաստ են կորոնավարակով հիվանդներ ընդունել: Այս մասին ասել է երկրի առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեն:  

«Կորոնավիրուսով հիվանդների, ինչպես նաև ջերմող հիվանդներ ընդունելու համար ներկայումս երկրի ողջ մասշտաբով լիովին մոբիլիզացված 20 կլինիկա կա: Երկուշաբթի օրվանից կմիանա ևս 9-ը: Պացիենտների ավելանալու դեպքում ևս 6 հավելյալ կլինիկա ունենք, որոնք նույնպես ամբողջովին մոբիլիազացված են», — ասել է Թիկարաձեն:

Առողջապահության նախարարությունը հատուկ մոնիթորինգ է իրականացնում այն կլինիկաներում, որոնք աշխատում են COVID-19-ով վարակվածների հետ: Կիլինիկաները հագեցված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու անձնական հիգիենայի միջոցներով: Ըստ Թիկարաձեի՝ առաջնային առողջապահական համակարգն այսօր լիովին պատրաստ է վարակի բռնկմանը: Շրջանային կլինիկաների բժիշկներն արդեն 2 ամիս թրեյնինգներ են անցում:

Շրջաններում վարակակիրներին փուլ առ փուլ կսկսեն ընդունել 31 հիվանդանոցում, որոշ հիվանդների համար ինքնամեկուսացման ռեժիմ կնշանակվի, որոշները կարանտինային գոտիներ կուղարկվեն, ուր նրանք նույնպես բժշկական հսկողության տակ կլինեն: Բարդությունների դեպքում՝ հետագա բուժումը կշարունակվի ստացիոնարում:

Ըստ նախարարի՝ վատագույն սցենարի դեպքում Վրաստանում օրական 50-100 նոր դեպք կարող է հաստատվել, ու կառավարությունը պատրաստվում է նաև այսպիսի զարգացման: