Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը (Geostat) հրապարակել է 2021 թվականի գործազրկության վիճակագրությունը, ըստ որի՝ համավարակի պատճառով ստեղծված խնդիրների պատճառով գործազրկության մակարդակը 18,5%-ից հասել է 20,6%-ի։

Գործազրկությունն ամենաբարձր մակարդակը երիտասարդների շրջանում է. 20-24 տարիքային խմբում այն հասնում է 41 տոկոսի, 25-29 տարիքային խմբում՝ 27,8 տոկոսի, 30-34 տարիքային խմբում` 24,5 տոկոսի, իսկ 35-39 տարիքային խմբում գործազրկությունը 20 տոկոս է: