Վրաստանում հեռավար ուսուցմամբ դպրոցների թիվն ավելացել է

Վրաստանում հեռավար կրթության ռեժիմով 63 դպրոց և 188 առանձին դասարան են։  Աշակերտը հեռավարի է անցնում` ծնողի խնդրանքով կամ  Կորոնավիրուս հաստատվելուց հետո։

Վրաստանում 2300 պետական ու մասնավոր դպրոց կա։ Վերջին 7 օրվա ընթացքում ուսուցիչների` 0,3%., իսկ աշակերտների 0,05%-ի մոտ վարակ է հաստատվել։

Ավելացել է ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների թիվը, որոնք ցանկություն են հայտնել հեռավար աշխատել (120 ուսուցիչ)։