Թբիլիսիի մետրոյի 2 կայարան դադարեցրել է աշխատանքը

Թբիլիսիի մետրոպոլիտենի` Վաժա-Պշավելա և Համալսարանական կայարանները դադարել են սպասարկել` տեխնիկական խնդիրների պատճառով։ Քաղաքապետարանից հայտնում են, որ  Սաբուրթալոյի գծից գնացքները շարժվում են Կայարանայինից մինչև Դելիսի և հակառակ ուղղությամբ։

Մետրոյի առաջին գիծն ուղևորներին սպասարկում է սովորական ռեժիմով։