Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի ևս  5 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է  973-ի:

Տվյալները հրապարակված են կառավարության ստեղծած` stopcov.ge հատուկ կայքում:

Եվս 2 հոգի համարվում է առողջացած: Առողջացածների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 846-ի:

Կարանտինում 4851 մարդ է, ստացիոնարում` 231:

Մահվան 15 դեպք է եղել: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան տեղափոխված վարակակիրների թիվը 31 է: