Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը անցավ 1000-ը. նոյեմբերի 23-ի տվյալները

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 958 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 108 690 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 351 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 89 170 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1012:

Կարանտինային գոտում է գտնվում 2 137 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6221 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 736 պացիենտ: