Վրաստանում կորոնավիրուսով 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Վրաստանում նախորդ օրվա ընթացքում 15 հաստատված դեպքից 2-ի կոնտակտն անհայտ է:

Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայան:

Ներկայումս երկրի քովիդ կոնտրոններում 240 մարդ է բուժում անցնում: Նրանցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք վերականդանացման բաժանմունքում են: Եվս 23 պացիենտի վիճակ մասնագետները ծանր են գնահատում:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 32 մարդ է բուժում ստանում, որոնցից մեկը ծայրահեղ ծանր, 2-ը` ծանր վիճակում: