15 նոր դեպք. Կորոնավիրուսը Վրաստանում

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել: Ըստ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի` վարակվածների ընդհանուր թիվը 1385 է:

Վերջին 1 օրում ևս 20 պացիենտ է դուրս գրվել կլինիկաներից: Ապաքինվածների ընդհանուր թիվը 1128 է:  Կորոնավիրուսի երկրում մահացել է 17 մարդ:

Կարանտինում  6 903 մարդ է, ստացիոնարում` 278: 41 քաղաքացի Վրաստան է վերադարձել  այլ երկրներից:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի 1-ին դեպքը Վրաստանում հաստատվեց փետրվարի 26-ին:

Վրաստանում կորոնավիրուսի իրավիճակի մասի հավելյալ տեղեկություններ կան stopcov.ge կառավարական հատուկ կայքում: