ԱՆ-ի պահանջներն անտեսող օբյեկտների գործունեությունը կդադարեցվի

Վրաստանի աշխատանքի տեսչությունը նոր լծակներ է ստացել. Գերատեսչությունն այսուհետ օրինական իրավունք ունի դադարեցնել այն օբյեկտների գործունեությունը, որոնք չեն համապատասխանում   կորոնավիրուսի կանխարգելման պահանջներին:

Վրաստանի աշխատանքային պայմանների դեպարտամենտը իրավասություն ունի դադարեցնել կազմակերպությունների ու անհատների գործունեությունը, որոնք անտեսում են պանդեմիայի ընթացքում հատուկ պահանջները:
Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից ու անհապաղ ուժի մեջ մտել, նույն որոշմամբ` օբյեկտների գործունեությունը հնարավոր է վերականգնել` պահանջները բավարարելու դեպքում:

Ակտիվ մոնիթորինգի արդյունքում 100 օբյեկտ է տուգանվել: Որոշ դեպքերում օբյեկտները պահանջներին չեն համապատասխանում նույնիսկ կրկնակի ստուգման ժամանակ: