Հույս ունեմ` Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է. Լավրով

Russian Foreign Minister Sergey Lavrov listens for a journalist's question during his annual roundup news conference summing up his ministry's work in 2019, in Moscow, Russia, Friday, Jan. 17, 2020. Lavrov particularly noted Washington's reluctance to extend a key nuclear arms pact. (AP Photo/Alexander Zemlianichenko)

Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցողին, և հույս ունենք, որ ՌԴ-Վրաստան ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է:

Այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Труд» պարբերականին տված հարցազրույցում:

«Ուշադիր հետևում ենք` ինչ է կատարվում Վրաստանում, իհարկե սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակային վիճակի կարգավորմանը, սպասում ենք նաև այլ ուղղություններով կանոնավոր չվերթների վերականգնմանը», — ասել է Լավրովը:

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կվերսկսվի նաև պանդեմիայի պատճառով ընդհատված` Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսությունը.

«Վրաստանը միշտ բարձր է գնահատել հարազատ վրացական ազգի հետ բարեկամությունը, որի հետ միասին մենք հարյուրամյակներով ապրել ենք տարբեր անուններով միասնական պետության կազմում»

Հիշեցնենք` Ռուսաստանի հետ Վրաստանի ուղիղ ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2019-ի հուլիսի 8-ին:

Լուսանկարը` voanews.com-ի