Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 566 է

 Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 27-ով ու հասել 566-ի:

Կորոնավիրուսի նոր դեպքերի մասին պարբերաբար հայտնում է stopcov.ge հատուկ կայքը, որը հասանելի է 6 լեզվով: Կարանտինում 5243 մարդ է, ստացիոնարում՝ 550: Ապաքինվածների թիվը երեկվա դրությամբ անփոփոխ է՝ 184: Մահացել է 6-ը: Եվս 3 վարակված քաղաքացի Վրաստան է տեղափոխվել արտերկրից: