Վրաստանում ուղիղ ներդրումների քանակը նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրության նախնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանում իրականացված օտարերկրյա ուղիղ ներդրումների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն նվազել է 23,6 տոկոսով: 

Մասնավորապես, նախնական տվյալների համաձայն, 2020-ի երրորդ եռամսյակում Վրաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 302,6 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 23,6 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի երրորդ եռամսյակի ճշգրտված տվյալները, իսկ 25,2 տոկոսով ավել, քան 2020 թվականի երկրորդ եռամսյակի նախնական տվյալները:

Geostat-ի տվյալներով՝ Վրաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումներ կատարած խոշորագույն երկրներն են՝ Միացյալ Թագավորությունը՝ 117.7 մլն դոլար, Նիդեռլանդները՝ 79 79,3 մլն. դոլար և ԱՄՆ-ն 24,2 մլն դոլար: