Վրաստանում վերջին 24 ժամում ևս 9 մարդ է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 420-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքում:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 5223 մարդ, իսկ բժիշկների հսկողության տակ` 584: 107 քաղաքացի առողջացել է, 5-ը` մահացել:

Վերջին 24 ժամում վարակվել է 9 մարդ: